Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 22-ի նիստի N 50 արձանագրային որոշման Կիբեռանվտանգության ընդհանուր շրջանակը Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշմամբ սահմանված աշխատանքներում 1. Կիբեռանվտանգության ապահովման օբյեկտներն են` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կարևոր նշանակության օբյեկտներում և էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպություններում՝ տեղեկատվական համակարգերը, հաղորդակցական և հեռահաղորդակցական, ցանցային և առցանցային համակցման միջոցները, սերվերները, համակարգային և կիրառական ծրագրային ապահովումը, տվյալների շտեմարանները և դրանց կառավարման համակարգերը, վերջնական օգտագործողների համակարգիչները, ստացվող/տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները, ինչպես նաև էլեկտրոնային ձևով մշակվող, շրջանառվող, պահպանվող և հրապարակվող տեղեկատվությունը. 2) էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպու- թյուններում՝ մատուցվող էլեկտրոնային ծառայությունները և էլեկտրոնային ձևով մշակվող, շրջանառվող և պահպանվող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանման ենթակա, սահմանափակ հասանելիության տեղեկատվությունը. 3) էլեկտրոնային ծառայություններ չմատուցող ոչ պետական կազմակերպություններում՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունների կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները և էլեկտրոնային ձևով մշակվող, շրջանառվող և պահպանվող, Հայաստանի Հանրապետության Կատարող` Էլինա Մկրտումովա 597142

Select target paragraph3