Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թ.
դեկտեմբերի 22-ի նիստի N 50
արձանագրային որոշման
Կիբեռանվտանգության ընդհանուր շրջանակը
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի
«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման
հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշմամբ
սահմանված աշխատանքներում
1. Կիբեռանվտանգության ապահովման օբյեկտներն են`
1)
պետական
և
տեղական
ինքնակառավարման
մարմիններում,
կարևոր
նշանակության օբյեկտներում և էլեկտրոնային ծառայություններ մատուցող
պետական
կազմակերպություններում՝
տեղեկատվական
համակարգերը,
հաղորդակցական և հեռահաղորդակցական, ցանցային և առցանցային
համակցման միջոցները, սերվերները, համակարգային և կիրառական ծրագրային
ապահովումը, տվյալների շտեմարանները և դրանց կառավարման համակարգերը,
վերջնական օգտագործողների համակարգիչները, ստացվող/տրամադրվող
էլեկտրոնային ծառայությունները, ինչպես նաև էլեկտրոնային ձևով մշակվող,
շրջանառվող, պահպանվող և հրապարակվող տեղեկատվությունը.
2) էլեկտրոնային
ծառայություններ
մատուցող
ոչ
պետական
կազմակերպու-
թյուններում՝ մատուցվող էլեկտրոնային ծառայությունները և էլեկտրոնային
ձևով մշակվող, շրջանառվող և պահպանվող, Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ պաշտպանման ենթակա, սահմանափակ հասանելիության
տեղեկատվությունը.
3) էլեկտրոնային ծառայություններ չմատուցող ոչ պետական կազմակերպություններում՝
պետական,
տեղական
ինքնակառավարման
մարմինների
և
էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունների
կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները և էլեկտրոնային
ձևով մշակվող, շրջանառվող և պահպանվող, Հայաստանի Հանրապետության
Կատարող` Էլինա Մկրտումովա
597142