օրենսդրությամբ պաշտպանման ենթակա, սահմանափակ հասանելիության տեղեկատվությունը. 4) բնակչության համար՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունների կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները։ 2. Կիբեռանվտանգության ապահովման ուղղություններն են` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հատուկ կարևորության օբյեկտների և էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունների տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցական ցանցերի, ստացվող/տրամադրվող էլեկտրոնային ծառայությունների, ինչպես նաև էլեկտրոնային ձևով մշակվող, շրջանառվող և պահպանվող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանման ենթակա, սահմանափակ հասանելիության տեղեկատվության պաշտպանու- թյունը։ Գործունեության շարունակականության ապահովումը վթարային և արտակարգ իրավիճակներում. 2) էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային ձևով մշակվող, շրջանառվող և պահպանվող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանման ենթակա, սահմանափակ հասանելիության տեղեկատվության պաշպանությունը. 3) էլեկտրոնային ծառայություններ չմատուցող ոչ պետական կազմակերպու- թյուններին պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունների կողմից պաշտպանված և հուսալի էլեկտրոնային ծառայությունների տրամադրումը և այդ կազմակերպություններում էլեկտրոնային ձևով մշակվող, շրջանառվող և պահպանվող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանման ենթակա, սահմանափակ հասանելիության տեղեկատվության պաշպանությունը. 4) բնակչությանը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունների

Select target paragraph3