ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հ…ատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ - e-draft.am
05/10/2022, 12:19
VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
24. Օրենսդրություն
1) Կիբեռանվտանգության ոլորտը կանոնակարգելու, ﬕասնական քաղաքականություն իրականացնելու,
մարտահրավերների դեմ պայքար իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ﬕջազգային լավագուն
փորձի հիման վրա մշակել, լրամշակել և կատարելագործել կիբեռանվտանգության ոլորտի ՀՀ
օրենսդրությունը և ապահովել դրա իրականացումը:
25. Կիբեռանվտանգության ենթակառուցվածք
1) Թվայնացման գործընթացների կազմակերպման կարևոր հանգամանքներից ﬔկը նրա անվտանգության,
չթույլատրված մուտքից հեռահաղորդակցության ու տեղեկատվական ռեսուրսների պաշտպանության,
փոխանցվող տեղեկատվության գաղտնիության և արտակարգ իրավիճակներում տեղեկատվական
համակարգերի հուսալի աշխատանքի ապահովուﬓ է:
2) Այդ նպատակով անհրաժեշտ է բարձրացնել մասնագիտական կարողությունները, ներդնել
ﬕջազգայնորեն ճանաչված ստանդարտներ և ձևավորել համակարգչային պատահարների արագ
արձագանքման կենտրոն:
26. Կառավարման համակարգի ձևավորում
1) Կիբեռանվտանգության ﬕասնական քաղաքականության մշակման և համակարգման,
կիբեռանվտանգության կանխարգելման գործընթացների համակարգման, կրթական գործընթացների
կազմակերպման, ﬕջազգային փորձի ուսուﬓասիրման և տեղայնացման գործընթացի կազմակերպման
նպատակով ստեղծել Կիբեռանվտանգության կենտրոն:
2) Կիբեռանվտանգության կենտրոն կապահովի նաև կիբեռանվտանգության ոլորտի ﬕջազգային
համագործակցությունը և տեղեկատվության անվտանգ փոխանցման գործընթացները:
27. Կրթություն, հետազոտություններ, մասնագիտական զարգացում, հանրային իրազեկում
1) Կիբեռանվտանգության դեմ պայքարի մարտահրավեր է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ
աշխարհում: Պայքարը հնարավոր չէ արդյունավետ կազմակերպել առանց որակյալ և բանիմաց
հասարակության առկայությամբ: Վերջինիս լուծման լավագույն տարբերակը ոլորտի զարգացմանը
համապատասխան կրթական ծրագրերի մշակուﬓ ու իրականացուﬓ է, ինչպես նար հանրային իրազեկման
ﬕջոցառուﬓերի անցկացուﬓ է:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության
2017 թ.
N որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Խնդիր
1.
Օրենսդրություն
1.1.
Կիբեռհանցագործությունների դեմ արդյունավետ պայքար ապահովող
օրենդրության վերլուծություն և համապատասխան օրենսդրական
փոփոխությունների առաջարկների ներկայացում
Իրականացման ժամկետ
Պատասխանատու մարﬕններ
2018 – 2019թթ.
ՀՀ արդարադատության նախարարություն,
«Թվային Հայաստան» հիﬓադրամ
(համաձայնությամբ),
ՀՀ ԿԱ ոստիկանություն,
ՀՀ քննչական կոﬕտե,
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ (համաձայնությամբ)
1.2.
Կիբեռանվտանգությանը և համապատասխանության ապահովմանը վերաբերող
լավագույն ﬕջազգային փորձի ուսուﬓասիրում և անհրաժեշտ կարգերի մշակում
և ներկայացում ՀՀ կառավարություն
2018 – 2019թթ.
ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարություն,
«Թվային Հայաստան» հիﬓադրամ
(համաձայնությամբ),
https://www.e-draft.am/projects/581/about
Page 4 of 7