ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հ…ատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ - e-draft.am 05/10/2022, 12:19 14. Ներկայիս սպառնալիքները կիբեռտարածությունում բազմաթիվ և բազմաբնույթ են։ Դրանց ազդեցությունը զգացվում է առօրյա գործունեության գրեթե բոլոր բնագավառներում՝ ինչպես կառավարության գործունեության, այնպես էլ գործարար շրջանակների և քաղաքացիների վրա։ Սպառնալիքները կարող են ներառել քաղաքական և տնտեսական լրտեսությունից ﬕնչև զեղծարարություն, որի արդյունքում քաղաքացիներից կորզում են տեղեկություններ իրենց բանկային հաշիﬖերի և այլ անհատական տվյալների վերաբերյալ։ Համացանցի կառուցվածքը խթանում է որոշ կիբեռսպառնալիքների տարածմանը։ Սակայն հուսալի համացանցը հանդիսանում է բազմաթիվ պետական և մասնավոր ծառայությունների մատուցման հիմք։ 15. Մեծ նշանակություն ունի տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Կիբեռտարածության զարգացուﬓերի շնորհիվ նորանոր ենթակառուցվածքների կառավարումը իրականացվում է էլեկտրոնային եղանակով, և այդ կառավարման համակարգերի սպառնալիքները կարող են վտանգել այնպիսի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են հանրային ծառայությունները, խելացի ցանցերը, չափորոշիչներ և այլն։ IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ 16. Համատեղ աշխատանքի արդյունքում երկրի վրա ազդող կիբեռսպառնալիքների սպառնալիքների կանխարգելում, հետևանքների վերացում և անվտանգության մակարդակի բարձրացում, անկախ դրանց ծագուﬕց և տեսակից, ինչի արդյունքում կստեղծվեն արդյունավետ պետական կառավարումը, զարգացող տնտեսությունը, ազգային անվտանգությունը, ներառական հասարակությունը և ազգային արժեքները ձևավորող՝ անվտանգ, ապահով և առաձգական կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներ։ 17. Ընդունելով կիբեռսպառնալիքների, ռիսկերի և մարտահրավերների ազդեցությունը երկրի ազգային արժեքների և շահերի վրա, Ռազմավարությունը կարևորում է այս արագ զարգացող վտանգներին դիմակայելու համար պետություն-մասնավոր հատված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։ Այս համապարփակ մոտեցումը առավելագույնս կօգտագործի պետական կառավարման, տարբեր բնագավառներ ներկայացնող կազմակերպությունների, քաղաքացիների և ﬕջազգային գործընկերների կարողությունները՝ կիբեռտարածության սպառնալիքները նվազեցնելու նպատակով։ Ռազմավարությունը նաև նկարագրում է այն կազմակերպական կառուցվածքը, որը կապահովի պետական և տեղական ինքնակառավարման մարﬕնների, մասնավոր կազմակերպությունների և անհատների բարեկեցությանը և ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը արդյունավետ չեզոքացումը և պաշտպանությունը: 18. Պետություն-մասնավոր հատված համագործակցության ﬕջոցով բացահայտել առկա մարտահրավերները և ռիսկերը, դրան համապատասխան մշակել կրթական ծրագրեր և դրանք տրամադրել շահագրգիռ կառույցներին: V. ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ 19. Տեղեկտվական տեխնոլոգիաների զարգացման զուգահեռ առաջանում է նորանոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներից կարևորագույնը կիբեռհարձակուﬓերից տեղեկատվական համակարգերի պաշպանությունն է՝ անկախ հասանելի և սահմանափակ հասանելիության տեղեկատվության հավաքագրման և մշակման բնույթից: 20. Տարիների ընթացքում այս ոլորտում տարբեր գերատեսչությունների կողﬕց իրականացվել է որոշակի գործունեություն, ընդունվել են տեղեկատվական անվտանգության առանձին ուղղությունները կանոնակարգող հայեցակարգային և իրավական փաստաթղթեր, այդուհանդերձ կիբեռանվտանգության ոլորտը պահանջում է հստակ կանոնակարգում: Կիբեռսպառնալիքները կանխարգելելու, կանխելու և դրանց դեմ հակազդման ﬔխանիզﬓեր մշակելու, կիբեռանվտանգության արդյունավետ համակարգ ձևավորելու համար անհրաժեշտ է իրականացնել կիբեռանվտանգության ոլորտում պետական ﬕասնական քաղաքականության, որին հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել կիբեռանվտանգության կենտրոն։ 21. Կիբեռանվտագության կենտրոնը լինելու է առանձնացված կառույց: 22. Կիբեռանվտագության կենտրոնի հիﬓական գործառույթներն են կիբեռանվտանգության ﬕասնական և անհատական՝ ըստ ոլորտային նշանակության ռազմավարության և քաղաքականության մշակման ու համակարգման, կիբեռա��վտանգության կանխարգելման գործընթացների աուդիտի և համակարգման, պետական մարﬕների հետ աշխատանքների փոխկապակցության ապահովման և մասնագիտական խորհրդատվության տրամադրման, կրթական գործընթացների կազմակերպման, ﬕջազգային փորձի ուսուﬓասիրման և տեղայնացման աշխատանքների իրականացումը: 23. Կիբեռանվտանգության կենտրոնը կարող է ստեղծվել 2 տարբերակով. 1) Կենտրոն ստեղծվում է ՀՀ կառավարությանը կից մարﬓի տեսքով՝ իր աշխատակազմով, գույքով, կանոնադրությամբ և պետական բյուջեով նախատեսված հատկացուﬓերի հիման վրա: 2) Կենտրոնը ստեղծվում է արդեն իսկ գործող պետական մարﬓի կամ պետական մարﬓի կողﬕց ստեղծված կազմակերպության (հիﬓադրաﬕ) վերաﬕավորման շրջանակներում: https://www.e-draft.am/projects/581/about Page 3 of 7

Select target paragraph3