ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հ…ատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ - e-draft.am 05/10/2022, 12:19 ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ ՆԱԽԱԳԻԾ Քննարկվել է 29.11.2017 - 20.12.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ Տեսակ Արձանագրային որոշում -Ն ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ոլորտ Տրանսպորտ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-146-Ա կարգադրության 2-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N122-Ն որոշման 1-ին հավելվածի 16րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նախարարություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 1. Հաստատել Կիբեռանվտանգության ռազմավարությունը՝ համաձայն 1-ին հավելվածի, 2. Հաստատել Կիբեռանվտանգության ռազմավարությունից բխող ﬕջոցառուﬓերի ժամանակացույցը՝ համաձայն 2-րդ հավելվածի: Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. N որոշման ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1. Տեղեկատվական հասարակության զարգացմանը զուգահեռ, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ակտիվ գործընթացներ են ծավալվում տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցական ցանցերի զարգացման ուղղությամբ: Տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական ծառայությունները, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը լայն տարածում են ստանում հասարակության շրջանում։ Պետական մարﬕններում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում ավելի լայն կիրառություն են ստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի ստեղծուﬓ ու շահագործումը, որոնց ﬕջոցով հավաքվում և մշակվում են օրենքով պաշտպանության ենթակա ինչպես հանրամատչելի, այնպես էլ սահմանափակ հասանելիություն ունեցող էլեկտրոնային տվյալներ: 2. Տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցերի ﬕջոցով արտադրական գործընթացների (պրոցեսների) ավտոմատ կառավարման համակարգերը լայն կիրառում են ստանում նաև բանկային ու ֆինանսական, էներգառեսուրսների, տրանսպորտի, ջրամատակարարման, արդյունաբերության և հեռահաղորդակցության ոլորտների ենթակառուցվածքներում, որոնց գործունեությունը ուղղակի կախվածություն է ձեռք բերում այդ համակարգերի աշխատանքից: Դրանց անվտանգության ապահովումը և վստահելիությունը առանցքային են տնտեսության և պետության այլ բնագավառների կենսագործունեության համար։ 3. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ դրական ﬕտուﬓերի հետ ﬔկտեղ, առաջ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք պայմանավորված են կիբեռպատահարների ծավալների աճի, ՀՀ տեղեկատվական համակարգերի վրա դրանց ազդեցության, կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների, տեղեկատվական համակարգերի, էլեկտրոնային ծառայությունների վրա հակառակորդի հավանական կիբեռհարձակուﬓերի՝ դրանք շարքից հանելու, բնականոն աշխատանքը խաթարելու և/կամ հասանելիությունը էապես նվազեցնելու ուղղությամբ: 4. Կիբեռանվտանգության ռազմավարությունը https://www.e-draft.am/projects/581/about (այսուհետև՝ Ռազմավարություն) Հայաստանի Page 1 of 7

Select target paragraph3