տեղեկատվական ռեսուրսներին առնչության սահմանափակումների կանոնների
և ցուցակների, տեղեկատվական ռեսուրսների կարևորության և գաղտնիության
դասակարգման առկայությունը,
զ.
օգտվողների
և
սպասարկողների
կազմակերպական
կառուցվածքի
և
կառավարման մեխանիզմների առկայությունը,
է. տեղեկատվական ռեսուրսներին չթույլատրված առնչության փորձերի կանխարգելմանը և արձագանքմանն ուղղված մշակված պլանների և գործողությունների
առկայությունը,
ը. կիբեռհարձակումների հայտնաբերման և հակազդման միջոցների, դեպքերի
գրանցման համակարգերի վերաբերյալ տվյալներ,
թ. ցանցային կառավարման և մոնիթորինգի հնարավորությունների մասին տվյալներ,
ժ. ՏՀ–ների, ցանցերի, կապուղիների, էլեկտրասնուցման և հողանցման կառուցվածքային սխեմանների առկայությունը: Դրանց ֆիզիկական պաշպանության
մասին տվյալներ,
ժա. կատարված աուդիտների (ներքին/արտաքին) և դրանց արդյունքների
մասին
տվյալներ,
ժբ. ցանցային համակցումների և տեղեկատվական համակարգերին առնչության
վերաբերյալ էլեկտրոնային արձանագրությունների պահպանման մասին տվյալներ (ինչ
տվյալներ են պահպանվում և ինչքան ժամանակով)։