ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հ…ատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ - e-draft.am 05/10/2022, 12:19 Հանրապետության կիբեռանվտանգության ոլորտում պետության մոտեցուﬓերի ամբողջություն է, որը հիմք է հանդիսանում կիբեռանվտանգության ոլորտում պետական քաղաքականության հիﬓական ուղղությունների և սկզբունքների մշակման ու իրականացման, իրավա-նորմատիվային բազայի կատարելագործման և օգտվողների կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման համար: 5. Սույն հայեցակարգում օգտագործվող հասկացությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-146-Ա կարգադրությունում: II. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ 6. Կիբեռանվտանգության ռազմավարության անհրաժեշտությունը բխում է ֆիզիկական և վիրտուալ տարածքներում ենթակառուցվածքների ապահով և հուսալի գործունեության անհրաժեշտությունից։ Կիբեռտարածության անվտագության ապահովուﬕց է բխում բոլոր բնագավառներում հուսալի ծառայությունների մատուցումը, ներառյալ հեռահաղորդակցությունը, արագ արձագանքման ծառայությունները, էներգետիկան, ֆինանսական համակարգը, սննդի անվտանգությունը, պետական կառավարումը, տեղական ինքնակառավարումը, առողջապահությունը, տրանսպորտը և ջրամատակարարումը։ Հետևաբար, երկրի տնտեսական անվտանգության և ժողովրդավարության նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ է ունենալ հուսալի ֆիզիկական և թվային ենթակառուցվածքներ՝ ապահովելով կիբեռտարածության հուսալիության նույն աստիճանը ժամանակակից պահանջներին համապատասխան։ Այս առումով կարևոր է նկատի ունենալ, որ ֆիզիկական ենթակառուցվածքների աշխատանքը առավելապես կախված է թվային ենթակառույցների և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների հուսալիությունից՝ ծառայությունները մատակարարելու և բնականոն աշխատանք ապահովելու նպատակով։ Հետևաբար, կրիտիկական տեղեկատվական ենթակառույցների աշխատանքի ցանկացած խափանում կարող է անﬕջական և թուլացնող ազդեցություն ունենալ պետության համար, որի արդյունքում կխափանեն բազմաթիվ բնագավառներում կենսական գործառույթները։ Այսպիսով, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությունը տարբեր կազմակերպություների պատասխանատվությունն է։ 7. Սույն փաստաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը»։ Այն երկարաժամկետ ծրագիր է, որը կոչված է ապահովել երկրի պաշտպանությունը՝ կիբեռսպառնալիքներից, կառավարման ռիսկերից և մարտահրավերներից։ 8. Սույն Ռազմավարությունը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-146-Ա կարգադրության պահանջներից, որի նպատակն է ձևավորել համապարփակ տեսլական համակարգելով կիբեռտարածությունը՝ պետության, մասնավոր հատվածի, հասարակություն և ﬕջազգային ջանքերը, ապահովելով Հայաստանի Հանրապետության անվտանգությունն և բարեկեցությունն։ 9. Կիբեռանվտանգության ազգային ռազմավարությունն ուրվագծում է երկրի կիբեռտարածության կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառույցների ռիսկերի կառավարման գործողությունների կազմակերպման և նախապատվության համակարգը։ 10. Վերոնշյալ նպատակներին հասնելու համար, Ռազմավարությունը նշանակալիորեն բարձրացնում է կիբեռանվտանգության դերը պետական կառավարման համակարգում և սահմանում հստակ դերեր ու պատասխանատվություն։ 11. Նկատի ունենալով կիբեռխոցելիությունների համապարփակ բնույթը, Ռազմավարությունը նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության պահանջ է դնում, ինչը հնարավոր կդարձնի մասնավոր հատվածի սեփականություն հանդիսացող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբեռհարձակուﬓերից՝ ներառյալ բանկային հատվածը, հանրային ծառայությունները և հեռահաղորդակցությունը։ 12. Կիբեռանվտանգությունը կրում է անդրսահմանային բնույթ և, որպես այդպիսին, ﬕջազգային լուծուﬓերի կարիք ունի։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը տեղական և ﬕջազգային համագործակցության մաս դառնալու պարտավորություն է ստանձնում, մշակելով կիբեռանվտանգության մարտահրավերներին դիմակայելու լուծուﬓեր, անկախ սպառնալիքից։ III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ 13. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը ծավալուն աշխատանքներ է իրականացրել էլեկտրոնային առցանց ծառայությունների զարգացման ուղղությամբ։ Այս աշխատանքները առավել զարգացման ﬕտում ունեն, նկատի ունենալով ներկայիս՝ դեպի «Թվային Հայաստան» վերափոխվելու ուղղվածությունը։ Հարկ է նշել, որ «Թվային Հայաստան»-ի զարգացումը և էլեկտրոնային ծառայությունների տարածումը հնարավոր չեն լինի, եթե դրանք չզուգորդվեն համացանցի և կիբեռտարածության հուսալիության բարձրացմամբ։ https://www.e-draft.am/projects/581/about Page 2 of 7

Select target paragraph3