տեղեկատվական ռեսուրսներին առնչության սահմանափակումների կանոնների և ցուցակների, տեղեկատվական ռեսուրսների կարևորության և գաղտնիության դասակարգման առկայությունը, զ. օգտվողների և սպասարկողների կազմակերպական կառուցվածքի և կառավարման մեխանիզմների առկայությունը, է. տեղեկատվական ռեսուրսներին չթույլատրված առնչության փորձերի կանխարգելմանը և արձագանքմանն ուղղված մշակված պլանների և գործողությունների առկայությունը, ը. կիբեռհարձակումների հայտնաբերման և հակազդման միջոցների, դեպքերի գրանցման համակարգերի վերաբերյալ տվյալներ, թ. ցանցային կառավարման և մոնիթորինգի հնարավորությունների մասին տվյալներ, ժ. ՏՀ–ների, ցանցերի, կապուղիների, էլեկտրասնուցման և հողանցման կառուցվածքային սխեմանների առկայությունը: Դրանց ֆիզիկական պաշպանության մասին տվյալներ, ժա. կատարված աուդիտների (ներքին/արտաքին) և դրանց արդյունքների մասին տվյալներ, ժբ. ցանցային համակցումների և տեղեկատվական համակարգերին առնչության վերաբերյալ էլեկտրոնային արձանագրությունների պահպանման մասին տվյալներ (ինչ տվյալներ են պահպանվում և ինչքան ժամանակով)։

Select target paragraph3