Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թ.
դեկտեմբերի 22-ի նիստի N 50
արձանագրային որոշման
ՑԱՆԿ
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի
«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման
հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշմամբ
սահմանված աշխատանքներում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում
տեղեկատվական անվտանգության իրավիճակի նախնական աուդիտի և ռիսկերի
վերլուծության համար անհրաժեշտ տեղեկությունների
Գերատեսչության և նրան ենթակա կառույցների`
1) յուրաքանչյուր տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՏՀ) նշանակությունը և
մշակվող
տվյալների
բնյութը
(գաղտնի,
ծառայողական
ընդհանուր
և/կամ
յուրահատուկ տվյալներ, աշխատակիցների և/կամ քաղաքացիների անհատական
տվյալներ,
գիտատեխնիկական,
տնտեսական,
արտադրական,
ֆինանսական,
ռազմական, քաղաքական տվյալներ և այլն).
2) ՏՀ-ներում գործող սերվերների, տվյալների բազաների նշանակությունը և քանակը,
դրանց միացված համակարգիչների քանակը, միացման ենթակառուցվածքը (լոկալ ցանց,
հեռավոր օգտվող, ինտերնետ) և եղանակները (լարային, ռադիոկապ, սեփական և/կամ
վարձակալված կապուղիներ, հանրային օգտագործման ցանցեր), կիրառված ցանցային
արձանագրությունները,
օպերացիոն
համակարգերի,
տվյալների
բազաների
կառավարման համակարգերի և կիրառական ծրագրերի անվանումները.
3) առանձին (ՏՀ–ներում չընդգրկված) համակարգիչների քանակը և նշանակությունը,
օպերացիոն համակարգերի և կիրառական ծրագրերի անվանումները: Եթե միացված են
որևէ ցանցի, ապա դրա նպատակը (ցանցային տպիչից օգտվել, ինտերնետին միանալ և
այլն).