4) ներքին ցանցային ենթակառուցվածքի ընդհանուր կառուցվածքը: Արտաքին ցանցերին, այդ թվում` ինտերնետին, համակցման ձևերը և նկարագրումը: Ցանցային և հեռահաղորդակցական սարքերի նշանակությունը և անվանումները դրանց համառոտ բնութագրերով (երթուղիչ, մոդեմ և այլն). 5) ինտերնետ մատուցող կազմակերպությունը և նրանից ստացվող ծառայությունները. 6) գերատեսչական ինտերնետային կայքերի հասցեները և դրանց տեղակայման համար սերվերային տարածք տրամադրած կազմակերպությունները: Կայքերը մշակող, կազմակերպությունների, կայքերի սպասարկում և շահագործում իրականացնողների տվյալները: Եթե կայքերը տեղակայված են գերատեսչական սերվերներում, ապա նաև սերվերների և կիրառված ծրագրային ապահովման բնութագրերը. 7) սեփական միջոցներով կազմակերպված և շահագործվող էլեկտրոնային ծառաությունների նկարագրումը և դրանց տեխնիկական և ծրագրային ապահովման բնութագրերը. 8) նշված բոլոր ապահովման կետերին գծով վերաբերող` իրականացված տեղեկատվական կազմակերպական անվտանգության և տեխնիկական միջոցառումների մասին, որոնք ուղղված են տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և մատչելիության պահպանմանն, այդ թվում` վթարային և արտակարգ իրավիճակների դեպքերում: Մասնավորապես, պետք է ներկայացնել համառոտ տեղեկություններ հետևյալի մասին` ա. տեղեկատվական ռեսուրսների պաշտպանության և դրանց անվտանգության վերահսկման համար կիրառվող տեխնիկական և ծրագրային միջոցները, դրանց նշանակությունը, բ. տեղեկատվական անվտանգության ապահովման համար նշանակված պատասխ��նատու ստորաբաժանման կամ աշխատակիցների առկայությունը, գ. տեղեկատվական անվտանգության ապահովմանը վերաբերող նախագծային, շահագործման և այլ ելային փաստաթղթերի առկայությունը, դ. տեղեկատվական անվտանգության քաղաքականության և դրանից բխող նորմատիվային և հանձնարարական փաստաթղթերի առկայությունը, ե. ադմինիստրատորների, ինժեներական և կիբեռանվտանգության անձնակազմի գործառնական պարտականությունների, օգտագործողների ձեռնարկների,

Select target paragraph3